Թուրքիայի ներկայիս իշխանությունները գնում են Աթաթուրքի կտակած ուղիով․ Էրդողան

105

Թուրքիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։ Դրան հնարավոր կլինի հասնել երկրի զարգացած ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական հզորության շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի ներկայիս իշխանությունները գնում են Աթաթուրքի կտակած ուղիով՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։

Նրա խոսքով, Թուրքիան ներկայում ներգրավված է Սիրիայում, Լիբիայում և Կովկասում ընթացող գործընթացներում։

«Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում և աշխարհում։ Մենք «Թուրքական տուն» ենք կանգնեցրել հենց Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց։ Այսպիսով, մենք լավագույն պատասխանը տվեցինք մեր քննադատներին»,- ասել է Էրդողանը։