Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հակահայկական հռչակագիրը

114

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի-ի թղթակիցը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։

Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է: