Թուրքիայի ծայրահեղական կուսակցապետը Հայաստանը «սպառնալիք» է համարել

12
Մուստաֆա Դեստիջ

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է  սահմանագոտում իբրև թե «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանությանը»:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից դեպքը չի հաստատվել։

Դեսթիջին մասնավորապես, ասել է. «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանի դեմ կատարված հարձակումները մենք ընդունում ենք իբրև  մեր, Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի դեմ կատարված հարձակում»։

Նա շեշտել է, որ թյուրքական պետությունների, մասնավորապես Ադրբեջանի հետ սոցիալ-տնտեսական և ռազմական հարաբերությունները պետք է էլ ավելի զարգացնել և հավելել․

«Հաշվի առնելով մեր դեմ ուղղված սպառնալիքը, ինչպես դա երևում է Հայաստանի օրինակով,  մենք պիտի միասնական և համերաշխ լինենք ու ձեռք ձեռքի տանք»։