Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ձեռք են պարզել Հայաստանին»

178
Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանցի շեհիդի ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, իբր թե Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ձեռք են պարզել Հայաստանին։

Աքարի խոսքով, իրենք ցանկանում են, որպեսզի «Հայաստանը սեղմի Ադրբեջանի պարզած ձեռքը», ու ըստ նրա, հենց ՀՀ-ն սեղմի ձեռքը, «տարածաշրջանում անմիջապես կհաստատվի խաղաղություն ու կայունություն»։