Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան

97
Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նախատեսված են մի շարք հանդիպումներ։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան»,- ասվում էգերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի հետ սահմանին և Արցախի բռնազավթված Ջարականի շրջանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։