Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության հատուկ ներկայացուցչի հետ

80

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչն է Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 14-ին Մոսկվայում։