Թուրքիայի նորանշանակ արդարադատության նախարարը մեղադրվում է ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ

133
Թուրքիայի արդարադատության նոր նախարար Բեքիր Բոզդաղը, որը պաշտոնը ստանձնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 2022 թվականի հունվարի 28-ի հրամանագրով, անցել է 2014 թվականին «Ալ Քաիդա» կազմակերպությանը զենք մատակարարելու գործով, գրում է Nordic Monitor-ը:
Սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Ադանա նահանգի դատախազությունը Բոզդաղի նկատմամբ հետաքննություն է սկսել, երբ նա ապօրինաբար միջամտել է Սիրիայում ջիհադական խմբավորումներին ապօրինի զենք մատակարարելու հետաքննությանը:
Թուրքական հետախուզական գործակալների կողմից թուրք-սիրիական սահման հասցրած բեռը 2014 թվականի հունվարի 1-ին բռնագրավել են իրավապահ մարմինները։
Էրդողանի կառավարության գաղտնազերծած հազարավոր փաստաթղթերում ապացույցներ կան, որ զենքի ապօրինի մատակարարումն իրականացվել է Բոզդաղի «հովանավորությամբ»։
Չնայած դատախազներն ու տեղական իրավապահ մարմինները տվյալներ են փնտրել պարզելու համար, թե ինչ է առաքվել «Ալ Քաիդա»-ին, Էրդողանի կառավարության մերձավոր շրջապատը փորձել է խանգարել հետաքննությանը և անարգել զենք հասցնել Սիրիա: