Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահն այցելել է բռնազավթված Շուշիի Վերին Մզկիթը

44

Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են բռնագրավված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի և աղոթել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նշենք, որ Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: