Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ակնայում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը

36

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber

Որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում։

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնում: