Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում են հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումները

81

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական պետական «TRT» լրատվականի նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև հայ-ադրբեջանական վերջին բախումները և սահմանային իրավիճակը։

Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը, երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելման ուղղված քայլերը: