Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Ակնա (Աղդամ)

89

Թուրքիայի մշակույթի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը և ռուս կինոգործիչների խումբն այցելել են բռնազավթված Ակնա (Աղդամ) քաղաք: Ինչպես հայտնում է Minval.az-ը, նրանց ուղեկցել է Ադրբեջանի մշակույթի նախարարի խորհրդականը, նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները:

Հաղորդվում է, որ հյուրերին ներկայացվել է քաղաքում տիրող իրավիճակն ու դրա պատմությունը, ինչպես նաև նախատեսվող շինարարական աշխատանքների նախագծերը: