Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր դատախազներն այցելել են բռնազավթված Շուշի և Վարանդա

60

Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 24-ին պատվիրակությունն այցելել է Արցախի բռնազավթած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան, ծանոթացել այնտեղ կառուցված միջազգային օդանավակայանին։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է բռնազավթված Շուշի: