Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» համագործակցության հարթակի իրագործման շուրջ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։














