Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

73
Չավուշօղլու-Բայրամով

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Ջեյխուն Բայրամովը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման, երկու նախարարները մտքեր են փոխանակել կապված Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների, հրդեհաշիջման աշխատանքների եւ հրդեհների կանխման, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ։