Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կայցելի Ադրբեջան

40
Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կայցելի Ադրբեջան: Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Չավուշօղլուն:

Այցի ճշգրիտ ամսաթիվը չի հաղորդվում: Թուրք նախարարը շեշտել է, որ Ադրբեջան է մեկնելու Հունաստան կատարած այցից հետո, որը նախատեսված է մայիսի 31-ին: