Ինչպես արդեն հայտնել էին, այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկելու էր Արցախին և Հայաստանին վերաբերող հարցեր։
Եվ ահա, նիստից հետո Էրդողանը նիստի մասնակիցների հետ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի որոշել են «Հայաստանին շանս տալ»։
«Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման այս շանսից, լիովին պահպանի հրադադարը և համագործակցի»,- այս մասին ասվում է արդյունքներով հայտարարության մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ավելին, թուրքական կողմը չի զլացել և խորհուրդներ է տվել Հայաստանին խելոք մնալ և «որպես շանս գնահատել Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանել հրադադարի ռեժիմը և ցուցաբերել նվիրվածություն համագործակցությանը»։