Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը

29

Anadolu-ի փոխանցմամբ՝ հունվարի 28-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղի կունենա երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, թուրք զինվորականների գործողությունները Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը։

Օրակարգի առանցքային հարցերից մեկը կլինի Հունաստանի և Թուրքիայի բանակցությունների վերսկսումը՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տարաձայնությունները լուծելու համար:

Հիշեցնենք, որ թուրք զինվորականները Արցախից գրաված տարածքներում ռուսների հետ համատեղ իրականացնելու են «դիտորդական» առաքելություն։ Ըստ տարածված տեղեկությունների՝ դիտորդական կենտրոնը տեղակայված է լինելու Արցախի հետ սահմանից 8 կմ հեռու՝ Աղդամ–Ակնա քաղաքի մոտակայքում։