Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատում է. Մոսկվայում կկայանա «3 + 3» ֆորմատով առաջին հանդիպումը

55
Թուրքիայի ԱԳՆ

«3 + 3» ֆորմատով առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն.

«Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ֆորմատով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Նիստին, որին կմասնակցեն նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի փոխարտգործնախարարները, Թուրքիան կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարեց, որ Հայաստանը փոխարտգործնախարարի մակարդակով մասնակցելու է հանդիպմանը: