Թուրքիան ու Ռուսաստանն ավարտել են համատեղ կենտրոն ստեղծելու բանակցությունները. Թուրքիայի ՊՆ

58
Պուտին-Էրդողան

Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են, կնքվել է համաձայնագիր:

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն, ռուսական կողմն առայժմ միայն տարածում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ կենտրոնը ամենակարճ ժամկետում սկսելու է իր աշխատանքները: