Թուրքիան թողարկել է Արցախում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ

35

Թուրքիան շարունակում է Ադրբեջանի հետ տոնել Արցախում տարած կասկածելի հաղթանակը։ Այս անգամ թողարկել է Արցախում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։

Մեդալի դիմային կողմում պատկերված է Ադրբեջանի տարածքը՝ ներառյալ Արցախը, Աղդամի մզկիթը և Շուշիի պարիսպները, իսկ ետնամասում՝ պատերազմում ընկած ադրբեջանցի զինվորներին խորհրդանշող ծաղիկը: