Թուրքիան շարունակում է ահաբեկիչներ տեղափոխել Ադրբեջան

0
Վարձկան

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելլը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ Սիրիայից տեղափոխված ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են: Այս մասին հայտնում է Infoteka24ը:

«Լսել եմ` բոլոր սիրիացի վարձկանները դեռ շարունակում են մնալ Ադրբեջանում (բացի այն 700-ից, որ մեկ ամիս առաջ են ուղարկվել): Նաև խոսակցություններ կան այն մասին, որ էլ ավելի շատ վարձկաններ են ուղարկվելու: Չգիտեմ` ինչու: Սպասում եմ մանրամասների: Ենթադրվում էր` Թուրքիան (Ադրբեջանը) կցանկանար, որ նրանք արագ հեռանային, որ շարունակեն ժխտել նրանց ներկայությունը, բայց, հնարավոր է, այդպես չեն ցանկանում»,- գրել է նա: