Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի սկսած գործողությունը․ Թուրքիայի պաշտպանության նախարար

10
Հուլուսի Աքար

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ԼՂ-ում ստեղծված կացությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է  Ադրբեջանի սկսած գործողությունը»: