Թուրքիան մտադիր է Բայրաքթարների վրա տեղական շարժիչներ օգտագործել

16

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունը հայտարարել է Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի վրա տեղական արտադրության շարժիչներ տեղադրելու մտադրության մասին:

Այս մասին հայտարարել է BayKar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: Նա հայտնել է, որ շարժիչը մշակել է Tusaş Engine Industries ընկերությունը:

Բայրաքթարը նշել է, որ ընկերությունը շարժիչի փորձարկումները սկսել են շաբաթներ առաջ:

Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: