Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

51

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգի ղեկավար Մեհմեդ Էմին Բիլմեզը հայտարարել է, որ Իրանի հետ սահմանի երկայնքով 64 կիլոմետր երկարությամբ պատ կկառուցվի: Դրա շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, այնուհետև կկառուցվի 63 կմ երկարությամբ այլ պատ: Նահանգապետն ընգծել է, որ սահմանային պատին կից կկառուցվի 160 կիլոմետրանոց խրամատ, հայտնում է Ahval թերթը:

Պատը ռազմականացված բնույթ կունենա՝ 58 դիտորդական և 45 հաղորդակցական աշտարակներով, որոնք հագեցած կլինեն ջերմային տեսախցիկներով (մթության մեջ պատկերներն են ֆիքսում), ռադարներով, սենսորներով և կրակի կառավարման համակարգերով։

Պատ կառուցելու որոշումը կապված է աֆղանստանցի փախստականների հնարավոր ներհոսքով դեպի Թուրքիա, ինչը պայմանավորված է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում թալիբների կտրուկ ակտիվացմամբ։