Թուրքիան մտադիր է բռնազավթված Շուշիում հյուպատոսություն ստեղծել

76

Արցախի բռնազավթված Շուշի քաղաքում թուրքական հյուպատոսություն ստեղծելու շուրջ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նա նշել է, որ այս գործընթացը ուշադրության կենտրոնում է։