Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը». Վրաստանի ԱԳ նախարար

53

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առաջիկայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան, գրում է Грузия Онлайн պորտալը:

Ջանջգավայի խոսքերով` արտգործնախարարը կմասնակցի Թուրքիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Անկարայում:

«Մեր հարաբերությունները զարգանում են, և այժմ մենք հասնում ենք բոլորովին նոր մակարդակի: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու հարևանը»-ասել է Ջանջգավան: