Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն այսօրվանից ստանձնում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նախագահությունը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հանդիսավոր արարողության ժամանակ Տաջիկստանը ներկայացնող Մուհամմեդ Բենդեն իր լիազորությունները կփոխանցի Վոլքան Բոզքըրին։ Արարողությունը տեղի կունենա Նյու-Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում։ Նրա լիազորությունների ժամկետը կլրանա հաջորդ տարվա սեպտեմբերին։