Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է անցակետերը

78

Թուրքիան իրանական բեռնատարների համար փակել է անցակետերը: Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այս որոշումը պատասխանն է թուրքական բեռնատար մեքենաների` Իրան մուտքի արգելքի:

«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- նշել է նա:

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ: Թավրիզում ԻՀՊԿ ուժերի հրամանատարն ասել է, որ Բաքվի փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար: