Կարսում շարունակվում են «Ձմեռ-2023» զորավարժությունները։
Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ մասնակից երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան և Վրաստանը։
1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժության ընթացքում օգտագործվում է 43 տեսակի 651 զրահամեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 միավոր զենք։
Հաղորդվում է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմը Վրաստանի, Ուզբեկստանի, Կոսովոյի և Ղազախստանի ստորաբաժանումների հետ միասին պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք մամուլի օրվան և փետրվարի 2-ին կայանալիք բարձր մակարդակի դիտարկման օրվան։














