Թուրքիան և Ռուսաստանը ակտիվ քննարկում են Ղարաբաղի հարցը․ Չավուշօղլու

103
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի հետ ակտիվ քննարկում է հրատապ հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է «Թուրքիայի նորություններ» Telegram–յան ալիքը։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան ու Ռուսաստանը կողմ են կառուցողական երկխոսությանը՝ հաշվի առնելով ազգային շահերը:

Չավուշօղլուն նաև նշել է՝ Հարավային Կովկասում փոփոխությունների և վերափոխման հույս է առաջացել։

Նա ասել է, որ Անկարան իբր պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: