Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղում բարձր տեխնոլոգիաների պարկ կստեղծեն

58
Ղարաբաղ

Ադրբեջանի նորարարությունների գործակալությունից հայտնել են, որ Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծվելու է բարձր տեխնոլոգիաների պարկ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ղարաբաղը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջան դարձնելը կարևոր նշանակություն ունի մեր պետության տնտեսության և առաջընթացի համար: Այդ նպատակով նախատեսվում է Ղարաբաղում բացել տեխնոլոգիական պարկ, նորարարական կենտրոններ: Նորարարությունների գործակալությունն այդ ուղղությամբ արել է առաջին քայլը՝ ստորագրելով հուշագիր Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկում տեղակայված GOSB տեխնոպարկի հետ, որն աջակցություն է ցուցաբերում 130 տեխնոլոգիական ընկերությունների»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: