Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում․ Էրդողանը վավերացրել է

12
Ալիև Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Թուրքիայի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական Resmi gazete տեղեկագրում:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության զարգացում պաշտպանական ապրանքների և ծառայությունների զարգացման, արտադրության, մատակարարման, սպասարկման և հարակից տեխնիկական և նյութատեխնիկական ապահովման ոլորտում:

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում 2 երկրների կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով: