Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ

22

Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։

Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։

«Մեր գաղափարն է՝ մեկ ազգ, երկու պետություն։ Այդ առնչությամբ բազում բանակցություններ են անցկացվել և պայմանավորվածություններ ձեռք բերվել»,-ասել է նա, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Շենթոփը, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։