Մինչ Հայաստանի Կառավարությունը բռնազավթածները հայտարարում են, որ հայ-թուրքական բանակցությունների հիմքում չկա Հայոց ցեղասպնությունից հրաժարվելու հարց, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պնդում է, որ ցեղասպանության վերաբերյալ «մեղադրանքները» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտն են:
Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո, իբր Թուրքիան Հայաստանին «խաղաղության ձեռք է մեկնել»:
Աքարը, շարունակելով իր սպառնալից տոնը, պնդել է Հայաստանը պետք է շուտ ընդունի իրեն «մեկնած ձեռքը, եթե ուզում է չխոչընդոտել հայ ժողովրդի ապագան»։
Նշենք, որ ապրիլի 24-ին կառավարությունը զավթածների տելեգրամյան ալիքում, մարզպետարանների էջերում Հայոց ցեղասպանություն բառակապակցության փոխարեն օգտագործվել է Մեծ եղեռն արտահայտությունը, անգամ անգլերեն գրառումների մեջ։
Ինչպես նկատում ենք, բոլոր պահանջներն իրականանում են։