Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում․ Էրդողան

82
Ալիև Էրդողան

Թուրքիայի ամրապնդումը և Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականությունը մտահոգում են մի շարք երկրների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է, որ անցած ժամանակահատվածում արտասահմանում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը 163-ից դարձել է 251:

«Թուրքիան իր ներդրումն է ունենում տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների երկարաժամկետ կարգավորման գործընթացում՝ Լիբիայից՝ Սիրիա, Արևելյան Միջերկրականից մինչև Էգեյան ծով, Կիպրոսից՝ Ղարաբաղ: Մենք ակտիվ ենք ինչպես բանակցային սեղանի շուրջը, այնպես էլ հողի վրա»,- նշել է Թուրքիայի նախագահը:

«Մենք աջակցում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հաղթելու համար»,- հավելել է Էրդողանը: