Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա կբացի․ կհիմնի ԱԹՍ-ների գորածարան

93
Ռեջեփ Էրդողան

Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի նստաշրջանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի  բռնազավթված Շուշի։

Հայտնի է դարձել, թե այցի շրջանակներում ինչ օրակարգ ունի Էրդողանը Ալիևի հետ։

Նշվում է, որ Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանի թուրքական ուժայինների  մեծ պատվիրակություն։ Այդ թվում MIT պետական հետախուզության ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության և ռազմարդյունաբերության քարտուղարության բարձրաստիճան չինովնիկներ, Բայքար Մակինա ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավարը և այլն։

Նախատեսվում է՝

Ադրբեջանում թուրքական նոր ներկայացուցչության բացում,

Ադրբեջանում հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների արտադրության հիմնում,

Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի բացում։

Էրդողանը նաև հայտնել է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ միջպետական համաձայնագրի ստորագրման մասին։