Թուրքիան 2020-ին Ադրբեջանին 6 անգամ ավելի շատ զենք-զինամթերք է մատակարարել

11

Ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան տարեսկզբից ավելացել է 6 անգամ՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն դոլարի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալները:

Գործակալության տվյալներով՝ անօդաչուների և ռազմական նշանակության այլ տեխնիկայի վաճառքի ծավալը միայն վերջին մեկ ամսում հասել է 77 մլն դոլարի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտական գործողությունների մեկնարկից առաջ: Մատակարարումների մեծ մասն իրականացվել է հուլիսից հետո, երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին իրականացվել:

Անօդաչուների, հրթիռային համակարգերի, զինամթերքների և այլ սպառազինման վաճառքի ծավալները կտրուկ աճել են հունիսի 278 880 դոլարից հասնելով 36 մլն դոլարի օգոստոսին և 77.1 մլն դոլարի սեպտեմբերին: