Թուրքերը Շուշիում նախատեսում են կառուցել 12 հինգաստղանի հյուրանոցներ, որից մեկը կրելու է «Ղարաբաղի հաղթանակը» անունը

207

Նախորդ շաբաթ տեղեկացրինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանից հետո նախատեսում է այցելել բռնազավթված Շուշի քաղաք:

Ինչպես երևում է, այցը շատ է ոգևորել ադբեջանական կողմին, ինչի արդյունքում Բաքվի ԶԼՄ-ներն ակտիվորեն գովազդում են այն։

Վերջերս «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալխան Շահին Օղլուն Բաքվի լրատվամիջոցներին հայտնեց, որ Էրդողանի այցը Շուշի անհրաժեշտ է Ադրբեջանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար:

Ավելի վաղ,  թյուրքալեզու  երկրների վերջերս կայացած գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շուշի մեկնելու ցանկությունը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջան Ազար Թաջ պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդում է Շուշիի վերանորոգման և վերակառուցման գործընթացում առաջընթացի մասին, իսկ  ոչ պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են նաև քաղաքում հյուրանոցների կառուցման նախագծերի գմշակման մասին:

Շուշիում նախատեսվում է կառուցել 12 հինգաստղանի հյուրանոցներ, որից մեկը կրելու է «Ղարաբաղի հաղթանակը»  անունը:

Բաքվի ԶԼՄ-ները  հյուրանոցի մակետից լուսանկրաներ են հրապարակել, որոնցում երևում է, որ մուտքի վերևի մասում, կենտրոնում տեղադրված են Թուրքիայի և Իսրայելի դրոշները, իսկ Ադրբեջանի  և Պակիստանի դրոշները գտնվում են դրանց կողքին:

Նախկինում տարածվել էին լուրեր՝ տարածաշրջանի ժողովրդագրական և կրոնական համատեքստը փոխելու  թուրքական ծրագրերի մասին:

Բաքվի պաշտոնյաները և ԶԼՄ-ները հայտարարել են նաև, որ այս տարածքների վերակառուցումը կվստահվի իսրայելական ընկերություններին` «խելացի քաղաքներ և գյուղեր» ստեղծելու համար: