Թուրքական ընկերությունը նախագծում է դեպի Շուշի նոր երկաթուղային ճանապարհը

116

Աշխատանքներ են տարվում դեպի Շուշի գնացող երկաթուղու նախագծման ուղղությամբ, այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովին։

Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարը նշել է, որ վերոնշյալ երկաթուղու նախագծման աշխատանքներն իրականացվում են թուրքական ընկերության կողմից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։