Արևմտյան Հայաստանի պատմական քաղաքներում թուրքական և ադրբեջանական դրոշներ են կախվել

9

Դիարբեքիր քաղաքի պատմական պարիսպների վրա մեծ չափի թուրքական և ադրբեջանական դրոշներ են կախվել։ Նպատակը տեղի հայերին ահաբեկելը և համայն հայությանն ուղերձ հղելն է։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը։

Դրոշները կախվել են այսօր, տեղի իշխանությունների գիտությամբ և թույլտվությամբ։ Ինչպես հայտնի է, ներկայում Դիարբեքիրը պաշտոնապես քաղաքապետ չունի։ Այդ գործառույթներն իրականացնում են հոգաբարձուները, քանի որ այս տարվա մարտին Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, որը քրդական  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ է, ձերբակալվել էր՝ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով։

Այս ակցիայի նպատակներից մեկն էլ համայն հայությանն ուղերձ հղելն է, քանի որ տեղական իշխանությունները քաջ գիտակցում են Դիարբեքիրի եւ շրջակա տարածքների հայկական լինելու փաստը։