Թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ ներգրավվելու Արցախում մոնիտորնիգային կենտրոնի աշխատանքներին

32
Թուրքկական ԶՈՒ

Թուրքիայի մի խումբ զինվորականներ, որոնք պետք է ներգրավվեն Լեռնային Ղարաբաղում զինադադարի պահպանման մոնիտորնիգային կենտրոնի աշխատանքներին, մեկնել են Ադրբեջան։ Այս մասին հաղորդել է NTV-ն։ Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կգործարկվի հունվարին։ Թուրքիայի պաշտպանության նախարություններից թուրք զինվորականների Ադրբեջան մեկնելու կապակվությամբ դեռ մեկնաբանություններ չեն եղել։

Ավելի վաղ թուրքական ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Ասկարը  հայտնել էր, որ Անկարան 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան՝ այսպիսով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկողության կենտրոնի իր ստանձնած բոլոր պարտականությունները կատարելով։

«Կենտրոնի կառուցման շուրջ բոլոր պայմանավորցածությունները ի կատար են ածվել, մնում է անցնել  միայն շինարարության և անձնակազմի տեղակայման հարցերին։ Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ», – ասել է Հուլուսի Ասկարը։