Թուրք զինվորականների՝ բռնազավթված Ակնայում գտնվելու ժամկետը երկարաձգվել է

53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից օրենսդրական նախագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան, որով առաջարկվում է երկարաձգել, իբր, Ադրբեջանում գտնվող թուրք զինվորականների մանդատը: Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը` հղում անելով նախագծին, ըստ էության՝ խոսքը ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնում ներգրավված զինվորականների մասին է:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի մեծ մասը, այնուհետև առանց որևէ կրակոցի նոյոմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթով ստացավ նաև Ակնան, այնտեղ տեղակայվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, որը սկսեց գործել 2021թ. հունվարի 30-ից: