Թուրք խորհրդարանականները պատրաստվում են այցելել բռնազավթված Շուշի

21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) նախագահ Մուսթաֆա Շենտոպին։

Հայտնում են ադրբեջանական կայքերը՝ հղում անելով նախագահական կայքին:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում: Ալիևն ու Շենտոպը քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Բաքվում։

«Նշվել է նաև, որ երեք երկրների համագործակցությունը լայն իմաստով նոր շրջանակ է ձևավորել Եվրասիայում»,- ասված է հայտարարությունում։

Հանդիպմանը Շենտոպն ասել է, որ ամբողջ թուրքական պատվիրակությունը ծրագրում է այցելել ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի: