Թուրք հրամանատարը ժամանել է Նախիջևան

133
Նախիջևան
Նախիջևան

Հոկտեմբերի 7-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանել Թուրքիայի զինված ուժերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Յավուզ Թյուրքգենչին:

Թուրք հրամանատարի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը կապված է «Անխախտելի եղբայրություն-2021»  թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունների ավարտի հետ:

Թուրքական ռազմական պատվիրակությանը ընդունել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: