Թուրք գեներալը պաշտոնապես նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական

67

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը.

Թուրք գեներալ Բահթիյար Էրսայը պաշտոնապես նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական: Եվս մեկ փաստ, որը վկայում է, որ Թուրքիայի զինված ուժերը փաստացի վերահսկում են Ադրբեջանի ԶՈւ-ն: Ի միջի այլոց, համարվում է, որ հենց Էրսայն է եղել Արցախյան երրորդ պատերազմում Ադրբեջանի ռազմական գործողությունները համակարգողը Թուրքիայի կողմից։