Ադրբեջանցիները նոր ուժեր են կենտրոնացնում Ստոփանակերտ-Գորիս ճանապարհին՝ Շուշիի հատվածում բնապահպանական ակցիայի քողի տակ։
Հիմա էլ բողոքի ակցիայի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկաններ։ Ավելի վաղ այնտեղ էին եկել նաև Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները:
Հակառակորդի լրատվամիջոցները հաղորդում են, որ այսպես կոչված «բնապահպան ցուցարարները» ծափահարություններով են դիմավորել իրավապահներին։














