Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info

18

Razm.info-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին թուրքական Diavn-i Harp թելեգրամի ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU կվադրոկոպտեր ԱԹՍ-ների լուսանկարներ:

Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ ԱԹՍ-ները պտուտակավոր են, դրանց վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15-30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ:

Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի ԱԹՍ իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների երամ: Դեռևս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման շուրջ, սակայան կոնկրետ երկիր չէր նշվում: