Ադրբեջանը 400-ից ավելի զոհ ունի․ Արթուր Սարգսյան

9
Ադրբեջանի զոհերը

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը աուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի կորուստներին։

«Այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի կորուստ՝ անձնակազմի մոտ»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով․ «Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է, տեղ-տեղ ժամ առ ժամ ավելանում և աճում է։ ՊԲ ստորաբաժանումները համառ մարտեր են մղում՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում՝ մեծաքանակ, խոշոր զրահատանկային խմբավորոմների շարունակական առաջխաղացումը»։