Թշնամու զինվորականների շարասյունները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մտան Ֆիզուլի

97

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանցի զինվորականների շարասյունների անվտանգությունը, որոնք Շուշիից մեկնել են Ֆիզուլիի շրջան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է  ТАСС-ը:

«Նոյեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ ուժերի պարեկությունն ապահովել է Շուշիից Ֆիզուլիի շրջան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին տեղափոխող հինգ ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը»,-ասել է Կոնաշենկովդը: