Թուրքիայի փոխնախագահը հայատարարել է, որ Երևանի հետ երկխոսությունը լինելու է չափազանց զգուշավոր և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ

81

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, իբր Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Հաղորդում է Anadolu-ն:

Օքթայի խոսքով՝ Անկարայի դիրքորոշումն իբրև թե չափազանց անկեղծ է։

Ըստ Օքթայի՝ թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունը առաջ է մղելու չափազանց զգուշավոր և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին, նա կրկին անգամ խոստովանել է, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում․ «Մենք ակտիվորեն աջակցել ենք Ադրբեջանին նրա պայքարում»,- շեշտել է Օքթայը:

Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել նաև 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակ ձևավորելու մասով Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնողականության վրա:

«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- վստահեցրել է նա,